ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Անդրանիկ Անդրեասյանն էլ է դաստիարակվել «Բեշիրի կռիվները կղզուց» վեպով

Անդրանիկ Անդրեասյանն էլ է դաստիարակվել «Բեշիրի կռիվները կղզուց» վեպով
19.03.2014 | 13:05

«Վերջին տարիներին Սևանա լճի ջրի պաշարը շուրջ 5,5 միլիարդով ավելացել է և դա արհեստականորեն կարգավորում է ջրի դինամիկան, քանի որ թունելներով կարողանում ենք տեղափոխել, ներդումային ծրագրեր ենք անում: Բայց բնական երևույթներն են էական ազդեցություն ունենում լճի վրա: Այնպիսի տպավորություն չստացվի, որ Սևանի ջրաշրջանառությունը պայմանավորված է միայն ոռոգման նպատակով: Միայն տեղումներով՝ գումարած գետերով, տեղումներով շուրջ 1,5մլրդ ջրի շրջանառություն կա, մինչև 1մլրդ ջրի գոլորշացում կա: Այսինքն, առանց մարդու միջամտության 1,5մլրդ ջրի շրջանառություն կա Սևանում: Իսկ սրա մեջ մենք քննարկում ենք շուրջ 70 միլիոնի հարցը»,- այսօր ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ Ջրային պաշարների պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Երբ քննարկման մասնակիցները թերահավատություն հայտնեցին ներկայացված թվերի առնչությամբ, պաշտոնյան բորբոքվեց և հայտարարեց, թե դրանք իրենից չի հորինում, և Սևանա լճի հարցը բոլորի համար էլ «էմոցիոնալ» թեմա է: «Էսօր Սևանը բոլորի համար էմոցիոնալ ա: Այո, ես էլ եմ «Բեշիրի կռիվները կղզուց» վեպի վրա դաստիրակվել: Որևիցե մեկը, անկախ զբաղեցրած պաշտոնից, թշնամաբար չի կարող տրամադրվել: Այնպես որ՝ ոռոգման համակարգը խնդիր ունի: Այ, հիմա նստած են երեսուն գյուղի ներկայացուցիչներ, որոնց պետք է պատասխան տանք: Եթե մենք ազգովի որոշենք, որ ջուրը չպետք է տրվի, ուրեմն չենք տա»,- վստահեցրեց Անդրանիկ Անդրեասյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ